Անցնել բովանդակությանը

Զամբյուղ

Ձեր զամբյուղը դատարկ է

Arpenik · Ոգեշնչված

Ոգեշնչված կախազարդ

1,550,000.00 AMD

Հարկերն ու տուրքերը հաշվարկված են դրամարկղում։

Ժամադրություն ամրագրել
  • Անվճար առաքում և վերադարձ
  • Ներկայացված է ARPENIK-ի ֆիրմային փաթեթավորմամբ
  • Անձնական օգնություն հաճախորդների գծով խորհրդատուի կողմից

Ապրանքի մանրամասներ

«ԱՐՓԵՆԻԿ»-ի ինքնատիպ դիզայնը՝ կերտված արևի մոտիվի ջերմությամբ ու ռիթմով:

Մանրամասներ

  • Լայնություն՝ 4 սմ
  • Երկարություն՝ 5.5 սմ
  • Նյութ՝ 14Կ ոսկի (585 հարգի)
  • Ոսկեպատում՝ 18Կ ոսկեջրում (750 հարգի)
  • Քար՝ Ադամանդ
  • Քարի քաշ՝ 0.135 կարատ

Նկարագրություն

«Ոգեշնչված» կախազարդը «Արփենիկ» շարքի համանուն հավաքածուի մասն է։

Այն ստեղծված է հայկական ճարտարապետության և զարդարվեստի մեջ հանդիպող հնագույն խորհրդանիշների՝ շրջանի և վեցանկյուն աստղի համադրությամբ։

Արևը խորհրդանշող շրջանաձև հատվածը պատված է ծառի ճյուղերը հիշեցնող ֆակտուրայով՝ ընդգծելով մարդու կապն իր արմատների ու ժառանգության հետ։ Կենտրոնում տեղադրված վեցանկյուն աստղը՝ երկու միահյուսված եռանկյունների միասնությունը, խորհրդանշում է հավասարակշռությունն ու ներդաշնակությունը։

Երկու տեսակի ոսկու համադրությունը լրացնում է զարդի խորհրդաբանությունը․ դեղին ոսկին մարմնավորում է արևի ջերմությունն ու կենսական էներգիան, իսկ սպիտակ ոսկին՝ հանդարտությունն ու հավասարակշռությունը։

Այսպիսով, «Ոգեշնչված» կախազարդը պատմություն է արմատների, ուժի և ներդաշնակության մասին՝ արտահայտված հայկական խորհրդանշական լեզվով։


Քո ներքին Արևը

«Արմատներից ծնված, հավերժության համար ստեղծված»։
«Արևի ուժը, արմատների հիշողությունը և ներդաշնակության հավասարակշռությունը՝ մեկ խորհրդանիշում»։
ԱՐՊԵՆԻԿ տունը