Անցնել բովանդակությանը

Զամբյուղ

Ձեր զամբյուղը դատարկ է

Arpenik · Ոգեշնչված

Ոգեշնչված արդատուփ փայտից

185,000.00 AMD

Հարկերն ու տուրքերը հաշվարկված են դրամարկղում։

Ժամադրություն ամրագրել
  • Անվճար առաքում և վերադարձ
  • Ներկայացված է ARPENIK-ի ֆիրմային փաթեթավորմամբ
  • Անձնական օգնություն հաճախորդների գծով խորհրդատուի կողմից

Ապրանքի մանրամասներ

«ԱՐՓԵՆԻԿ» ինքնատիպ դիզայն՝ ձևավորված արևի մոտիվի ջերմությամբ և ռիթմով։

Մանրամասներ

  • Նյութ՝ բարձրորակ ամուր կաղնուց
  • Ձեռագործ 
  • Սահմանափակ՝ 10 օրինակ

Նկարագրություն

Հիշողություններն երբեմն ապրում են առարկաների մեջ՝ պահպանելով անցյալի ջերմությունը, հարազատի ներկայությունն ու սերունդների միջև անտեսանելի կապը։
Այս փայտյա զարդատուփը ծնվել է հենց այդպիսի հիշողությունից։
Ստեղծման հիմքում Արփենիկ տատիկի փայտյա զարդատուփն է՝ ընտանեկան պատմության մի թանկագին դրվագ, որը նորովի է վերաիմաստավորվել ժամանակակից դիզայնի լեզվով։ Շրջանակաձե փայտյա զարդատուփերը արտադրված են խիստ սահմանափակ քանակով:
Զարդատուփի գեղարվեստական հորինվածքի հիմքում հայկական մշակութային ժառանգությանը բնորոշ հնագույն խորհրդանիշներն են՝ շրջանն ու արևը։ Շրջանը խորհրդանշում է հավերժությունը, ամբողջականությունն ու կյանքի անընդհատ ընթացքը՝ հիշեցնելով սերունդների միջև փոխանցվող արժեքների մասին։ Արևային մոտիվն իր հերթին մարմնավորում է լույսը, կենսական ուժն ու ջերմությունը՝ դառնալով կյանքի և արարման խորհրդանշական արտահայտություն։
Բնական փայտի ջերմությունն ու ձեռագործ աշխատանքի նրբությունը զարդատուփին հաղորդում են առանձնահատուկ բնավորություն՝ միավորելով նյութի բնական գեղեցկությունը, հայկական խորհրդանշական մտածողությունն ու ժամանակակից գեղագիտությունը։
Այս զարդատուփը ստեղծված է ոչ միայն թանկարժեք զարդերը, այլև դրանց հետ կապված պատմություններն ու զգացմունքները պահպանելու համար։ Այն հիշեցում է, որ ամենաթանկ ժառանգությունը երբեմն ոչ թե այն է, ինչ փոխանցվում է ձեռքից ձեռք, այլ այն, ինչ ապրում է հիշողության մեջ՝ շարունակվելով նոր ձևերով։

Քո ներքին Արևը

Ոգեշնչված արդատուփ փայտից
«Արմատներից ծնված, հավերժության համար ստեղծված»։
«Արևի ուժը, արմատների հիշողությունը և ներդաշնակության հավասարակշռությունը՝ մեկ խորհրդանիշում»։
ԱՐՊԵՆԻԿ տունը