Անցնել բովանդակությանը

Զամբյուղ

Ձեր զամբյուղը դատարկ է

Arpenik · Ոգեշնչված

Ոգեշնչված ճենապակյա բաժակ

55,000.00 AMD

Հարկերն ու տուրքերը հաշվարկված են դրամարկղում։

Ժամադրություն ամրագրել
  • Անվճար առաքում և վերադարձ
  • Ներկայացված է ARPENIK-ի ֆիրմային փաթեթավորմամբ
  • Անձնական օգնություն հաճախորդների գծով խորհրդատուի կողմից

Ապրանքի մանրամասներ

«ԱՐՓԵՆԻԿ»-ի ինքնատիպ դիզայն՝ ձևավորված արևի մոտիվի ջերմությամբ և ռիթմով։

Մանրամասներ

  • Պատրաստված է բարձրակարգ նուրբ ճենապակուց
  • Հարթ, ոչ ծակոտկեն, փայլուն մակերես
  • Նրբագեղ ոսկեգույն դետալներ
  • Վառ և բարձր հստակությամբ դեկորատիվ պատկերազարդում
  • Անթերի փայլուն մակերես՝ գույների բացառիկ հստակությամբ

Նկարագրություն

«Ոգեշնչված» ճենապակյա բաժակի դիզայնը ներշնչված է հայկական զարդարվեստի արևային խորհրդանիշներից, որոնք մարմնավորում են լույսը, կենսական ուժը, հավերժությունն ու ներդաշնակությունը։
Բաժակի գեղարվեստական հորինվածքում հայկական մշակութային ժառանգությանը բնորոշ երկրաչափական մոտիվները նոր արտահայտություն են ստանում՝ միավորելով ավանդական խորհրդանիշների խորությունն ու ժամանակակից դիզայնի նրբագեղությունը։
Բարձրորակ ճենապակու հարթ, փայլուն մակերեսը, ոսկեգույն նուրբ մանրամասներն ու հստակ զարդանախշերը ստեղծում են գեղագիտական ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր տարր կրում է իր խորհրդանշական նշանակությունը։
«Ոգեշնչված» բաժակը ստեղծված է առօրյա փոքրիկ պահերը առանձնահատուկ դարձնելու համար։ Այն հիշեցում է, որ լույսը, ջերմությունն ու ոգեշնչումը կարող են արտահայտվել նույնիսկ ամենապարզ առարկաների միջոցով։

Քո ներքին Արևը

Ոգեշնչված ճենապակյա բաժակ
«Արմատներից ծնված, հավերժության համար ստեղծված»։
«Արևի ուժը, արմատների հիշողությունը և ներդաշնակության հավասարակշռությունը՝ մեկ խորհրդանիշում»։
ԱՐՊԵՆԻԿ տունը